Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Այս շոուն միավորելու է արվեստի տարբեր ժանրերը և նորաձևությունը»

«Այս շոուն միավորելու է արվեստի տարբեր ժանրերը և նորաձևությունը»
09.11.2016 | 12:13

Նոյեմբերի 27-ին հայ հանդիսատեսը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Kings on ice present-fashion on ce» շոու-ծրագիրը դիտելու հնարավորություն կստանա: «Forpostart production»-ի ամենասպասված այս իրադարձությունը համախմբել է լավագույններից լավագույններին`պարարվեստի մասնագետներին, ռեժիսորներին, սցենարիստներին, ձևավորողներին, գեղանկարիչներն ու համաշխարհային գեղասահքի աստղերին`Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ: Պրոդյուսեր ԱՐԻ ԶԱՔԱՐՅԱՆԸ մանրամասներ է ներկայացնում տարվա ամենասպասված ու հետաքրքիր շոուի վերաբերյալ:

-Արի, Դուք նմանատիպ սառցե շոուներ եք կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում: Ինչո՞վ է բացառիկ «Kings on ice present-fashion on ice» շոու-ծրագիրը և ինչպե՞ս առաջացավ նման յուրատեսակ ձևաչափի ներկայացում ստեղծելու գաղափարը:
-Աշխարհում առաջին անգամ է նմանատիպ ձևաչափի շոու կազմակերպվում: Այս շոուն միավորելու է արվեստի տարբեր ժանրերը և նորաձևությունը: Գեղասահքում շատ կարևոր տեղ ունի հագուստը: Յուրաքանչյուր մարզիկ ելույթ ունենալուց առաջ մոդելավորողների հետ քննարկում է, թե ինչպիսին պետք է լինի իր բեմական հագուստը: Այս գաղափարով առաջնորդվելով` մտածեցինք նմանատիպ շոու ստեղծել, որն իր տեսակով ինքնատիպ է և հետաքրքիր:
Այս շոուն տարբերվելու է նախորդներից, քանի որ հանդիսատեսը կտեսնի ռեժիսորական, սցենարական յուրահատուկ աշխատանք: Ինձ հետ աշխատում է նաև Էմիլ Կարատը, ով մեծ ջանքեր է ներդնում: Ներկայացման ընթացքում, բացի ինքնատիպ կատարումներից, հնչելու են նաև սիրված և բոլորովին նոր ստեղծագործություններ: Շնորհակալ եմ Զառա Մխեյանին, ով աջակցում է ինձ և ամեն ինչ անում է այս միջոցառման կայացման համար: Նրա ջանքերով այս շոուն նոյեմբերի 27-ին իրականություն կդառնա:
-Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին այս շոուի ընթացքում:
-Ինչպես միշտ, մենք հայ հանդիսատեսին ներկայացնելու ենք հետաքրքիր և լավ համարներ, չափազանց բարդ կատարումներ: Առաջին անգամ Հայաստան կգա 2014 թվականի Օլիմպիադայի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան: Իհարկե, մեր երկիր կվերադառնա Եվգենի Պլյուշչենկոն: Սպասվում է ամբողջությամբ նոր ծրագիր: Ներկայացման ընթացքում անդրադարձ կկատարվի հայկական թեմատիկային: Բացի այդ, իրադարձությանը կմասնակցեն հայ և նորաձևության աշխահահռչակ տների մոդելավորողներ: Հետաքրքիր կլինի:
-Ովքե՞ր են բացի Պլյուշչենկոյից և Սոտնիկովայից մասնակցելու միջոցառմանը:
-Հայաստան առաջին անգամ կժամանի նաև Եվրոպայի չեմպիոն Ֆլորան Ամոդիոն: Հանդես կգա Kings on ice շոուի բալետային խումբը, ինչպես նաև հայ գեղասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը: Ես միշտ հրավիրում եմ մեր մարզիկներին շոուների, որ հասարակությունը տեսնի նրանց: Ռուսաստանի և Եվրոպայի համաշխարհային մակարդակի գեղասահորդներից բացի, շոուի ընթացքում հանդես կգան նաև երգիչ-երգչուհիներ Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը:
-Այս տարվա մարտին Դուք կազմակերպել էիք «Սառույցի արքաներըե սառցե շոուն Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ, իսկ այժմ գովազդում եք «Kings on ice present-fashion on ice» շոու-ծրագիրը: Խոսենք մարտի շոուի հաջողության մասին:
-Ինձ համար դա երևի թե վերջին տարիների լավագույն շոուն էր, որը ես կարողացա բերել Հայաստան: Այդ շոուն մենք ցույց էինք տալիս ամբողջ աշխարհում: Ցավոք, երկար ժամանակ հնարավորություն չունեինք այն իրականացնել Հայաստանում, բայց այս անգամ ես առանց հովանավորի և Զառա Մխեյանի աջակցությամբ որոշեցի այն ցուցադրել մեր երկրում: Ես ինձ վրա վերցրի բոլոր ֆինանսական ծախսերը և որոշեցի, որ մենք Հայաստանում պետք է ցույց տանք այն ամենն, ինչ անում ենք աշխարհում: Ինձ թվում է`մարդկանց դուր եկավ: Ինչպես լսել էի`բոլորը տպավորված էին: Ինձ համար դա շատ մեծ նշանակություն ունի: Շատ հպարտ եմ, որ կարողացանք այդ միջոցառումն իրականություն դարձնել և հուսով եմ, որ հայ հանդիսատեսը ներկա կգտնվի մեր առաջիկա միջոցառումներին:
-Հայաստան եկած արտիստները`Պլյուշչենկոն և մնացածները ի՞նչ տպավորություններով գնացին մեր երկրից:
-Բոլորը շատ գոհ էին և անհամբերությամբ սպասում են, որպեսզի վերադառնան Հայաստան: Մենք մի քիչ ժամանակ ունեինք, և ես կարողացա նրանց ցույց տալ Հայաստանի որոշ տեսարժան վայրերը, որպեսզի նրանք հասկանան, թե որտեղից է գալիս հայ ժողովուրդը և ովքեր են հայերը: Ինձ համար հայաստանյան շոուն շատ մեծ նշանակություն ուներ: Վերջապես ես նրանց բերեցի իմ հայրենիք և ցույց տվեցի, թե ինչ է Հայաստանը: Ես մինչև այսօր հիշում եմ այդ ակնթարնթները և մինչև այսօր մասնակիցներն ասում են, թե ինչքան լավ և հաճելի էր Երևանում:
-Արդյո՞ք շոուի հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը լուծված են, ո՞ր փուլում եք այժմ:
-Մնացել է մի քանի շաբաթ: Միշտ էլ, երբ խոշոր իրադարձություն է սպասվում, ժամանակը չի բավականացնում, կան դժվարություններ: Բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ պատրաստ կլինի, ամեն ինչ շատ լավ կանցնի: Հանդիսատեսը գոհ կլինի: Ուրախ կլինեմ, եթե հայերն ավելի շատ զբաղվեն գեղասահքով, որովհետև այն աշխարհում լավագույն մարզատեսակներից մեկն է և մեծ հնարավորություններ է ընձեռում: Ողջունում եմ Ռուսաստանի կառավարությանը, որն այսքան աջակցում է գեղասահքի առաջխաղացմանը ՌԴ-ում: Լավ կլիներ, որ Հայաստանի պաշտոնյաները նույնպես փոքր-ինչ ուշադրություն դարձնեին այս մարզատեսակին:
Այն աշխարհում լավագույններից է, սակայն, ցավոք, Հայաստանում սպորտի այս տեսակին այնքան էլ դրական չեն վերաբերում: Սա այն է, ինչ ես տեսնում եմ: Այսօր շատ տաղանդավոր հայ գեղասահորդներ կան, ովքեր հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո, որովհետև Հայաստանում նրանց չեն աջակցում: Սա շատ ցավալի է: Գեղասահքը Հայաստանում ժամանակին մեծ ժողովրդականություն է վայելել, բայց այսօր դա այդպես չէ: Շնորհակալ եմ Իրինա Ռոդնինային, ով հնարավորություն է գտել և Հայաստանում մարզադպրոց է բացել. պատանիներն այնտեղ են մարզվում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ